Հասարակագիտություն

•Ազատություն

•Արդյո՞ք մարդն ազատ է իր գործողություններում։ Չէ՞ որ մարդը ենթարկվում է հասարակական և իրավական նորմերին։

Մարդու ազատությունը կախված է միայն իրենից, անգամ, երբ յուրաքնաչյուրս որոշ չափով ենթարկվում են հասարակակն և իրավական նորմերին։ Այդ նորմերին հետևելով չպետք է կորցնենք մեզ և պետք չէ կյանքը կառուցել նորմերով, այլ պետք է պարզապես հետևել դրանց, սակայն ապրել սեփական նորմերով։

•Արդյո՞ք մարդը չունի կամքի ազատություն էգոիստ լինել-չլինելու հարցում։

Յուրքանչյուրս մեր չափով էգոիստ ենք, և էգոսիտությունն արտահայտվում է տվայլ իրավիճակից, հետևաբար մարդն ունի կամքի ազատություն էգոիստ լինել-լինելու հարցում։

•Հիշեք մի իրավիճակ, երբ մարդիկ բարոյական պատասխանատվությունից խուսափելու համար իրենց պահվածքի պատճառները տեսել են իրենցից դուրս։

Կան մարդկանց տեսակներ, ովքեր պարզապես չեն կարողանում ընդունել, որ նրանք սխալ են, իսկ իրենց պաշտպանելու համար նրանք սկսում են մեղադրել դիմացինին, հետևաբար նույնը կերպ կարող է լինել առօրյա կյանքում շատ օրինակներ, երբ մարդը բարոյական պատասխանատվությունից խուսափելու համար սկսում է գտնել պատճառներ ոչ իրենց մեջ։

•Արդյո՞ք մարդը պատասխանատու է իր բնավորության համար։

Տարիներով մարդը փոխվում է, և ոչ միայն արտաքինով, այլ նաև ներքինով, որի փոփոխման մեջ նաև ունի դեր հասարակությունը և անձի շրջապատը, սակայն կարծում եմ, որ յուրաքնաչյուր մարդ պատասխանատու է իր բնավորության համար։

•Արդյո՞ք մարդը կրում է բարոյական պատասխանատվություն, երբ իր գործողություններն ինքնաբուխ են, բայց պարտադրված։

Եթե մարդու գործողությունները պարտադրված են, ապա նա կրում է բարոյական պատասխաննատվություն, քանի որ այդ ժամանակ նա իր գործողությունը չի անում իր անձի համար, այլ անում է ինչ-որ մեկի պարտադրությամբ։ Սակայն, եթե գործողությունը անձի ցանկությամբ է, ապա նա կարող է անլե այն առանց բարոյական պատասխանատվության, քանի որ տուժողը միայն նա կլինի։

Հասարակագիտություն: 2 комментария

Оставьте комментарий